22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հաճելի է երեխաների շրջապատում…

Ես տոնածառ եմ: Ինձ ամեն Ամանորին զարդարում են և հիանում ինձնով, իսկ մյուս եղանակներին ես անցկացնում եմ իմ կյանքը խորդանոցում: Շատ ցուրտ է,մութ: Չեմ սիրում աշունը, գարունը և ամառը: Շատ եմ սիրում ձմեռը, երբ ինձ զարդարում են: Ինձ մոտենում են բոլոր երեխաները, շոյում, ժպտում: Հաճելի է երեխաների շրջապատում, երբ  ինձ փչացնում են, նեղացնում, փորձում եմ չընկճվել և հասկանալ նրանց, չէ որ փոքր են նրանք: Չնայած, որ չեմ տեսնում, բայց զգում եմ, որ բոլոր երեխաներն են սիրում Ամանորը և սպասում են: Շատ երեխաներ ուզում են լինել տոնածառ, որպեսզի գիշերը նվեր բերող Ձմեռ պապին տեսնեն, սակայն ասեմ, որ ես նույնպես քնած եմ լինում, երբ նա գալիս է: Տոնածառ լինել և՛ վատ է, և՛ լավ: Վատ է, որովհետև քեզ միայն Ամանորին են ուշադրություն դարձնում, իսկ մյուս եղանակներին անտեսում են և գցում խորդանոց: Լավ է, որովհետև երեխաների շրջապատում ես, և նրանք են քեզ զարդարում:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ…

Աղբյուրը՝ Սվետլանա Մելքումյանի բլոգ: