Միջին դպրոցի 6-5 դասարանը դեկտեմբերի 21-ին, ժամը 11:30 բոլորին սիրով հրավիրում է Մայր դպրոցի դահլիճ՝ դիտելու ,,Առակս զինչ կցուցանէ,, բեմադրությունը, որը մի յուրահատուկ ամանորյա նվեր է մեր կողմից բոլոր մարդկանց:
,,Առակս զինչ կցուցանէ,, բեմադրությունը ներկայացնում է Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի տասը առակները: Սա սկսված նախագծի ամփոփում է՝ բեմականացման ձևով: Բեմադրությունը ներկայացնում ենք Ամանորից առաջ՝ որպես ամանորյա տասը խորհուրդ-նվեր, որովհետև, գիտենք, որ առակները մեզ սովորեցնում են լավն ու բարին, սովորեցնում են ավելի իմաստուն դառնալ: Մեզանից յուրաքանչյուրն իր բլոգում մեկնաբանել է մեր բեմադրած առակների իմաստը, խորհուրդը: Ահա այդ նվեր-խորհուրդներն էլ ներկայացնում ենք ստորև՝ մեջբերելով յուրաքանչյուրի գրածից մեկը, դրանք ամբողջական կարող եք կարդալ՝ սեղմելով հղման վրա, ընթերցեք ու բարով մաշեք ձեր նվերը եկող նոր տարում:
,,Չի կարելի ագահ լինել…,, Դիանա Թանգյան
,,Պետք չէ փորձել նմանվել ուրիշներին, ամեն մեկը գեղեցիկ է յուրովի,, Ջուլիա Ասրյան
,,Մարդն ամենաուժեղն է այս աշխարհում,, Էմիլիա Այդինյան
,,Երբեմն դու կարող ես չարին հաղթել քո լռությունով,, Մարիամ Գրիգորյան
Հետաքրքիր է․․․
Սահյանական ընթերցումներ
My Favorite Musical Instrument
Սահյանական ընթերցումներ