23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ամերիկյան անկյուն

thumbnail_img_6471-copy thumbnail_img_6471 thumbnail_img_6475-copy-2 thumbnail_img_6475-copy thumbnail_img_6475 thumbnail_img_6480-copy-copy thumbnail_img_6480-copy-2 thumbnail_img_6480-copy thumbnail_img_6480 thumbnail_img_6481-copy thumbnail_img_6481 thumbnail_img_6483 thumbnail_img_6486 thumbnail_img_6490 thumbnail_img_6494-copy thumbnail_img_6494 thumbnail_img_6495-copy-copy thumbnail_img_6495-copy-2thumbnail_img_6495-copy thumbnail_img_6495 thumbnail_img_6497-copy-copy thumbnail_img_6497-copy thumbnail_img_6497Եկավ սպասված օրը, և մենք 3D printing — ի խմբակով այցելեցինք  <<Ամերիկյան անկյուն>>։ Շատ հաճելի և զվարճալի օր անցկացրեցինք։ Ավտոմեքենայի մեջ մենք խաղ կազմակերպեցինք, թե ում իրն է ամենից առաջ պատրաստվելու։ Ընկեր Նարեկը մեզ հարց տվեց, թե որ թվականին է 3D printing — ը առաջացել, ավելի մոտ Մարիամն էր, և պետք է առաջինն իր իրը տպեինք։ Առաջին հերթին, երբ մենք արդեն համալիրում էինք, ծանոթացանք ընկեր Լուսինեի, Նելլի և այլ ուսուցիչների հետ։ Տեղավորվեցինք, և մեզ ընկեր Նելլին ցույց տվեց իրենց աշխատանքները և պատմեց համալիրի և տպիչի մասին, որով մենք պետք է աշխատեինք։ Ըստ կարգի՝ առաջինը Մարիամի իրը պետք է տպեինք, և այդպես էլ արեցինք, բոլորը զարմացել էին, նույնիսկ ես, այնքան հետաքրքիր էր։ Ընկեր Նարեկն ասաց, որ պետք է սարքը տաքանա մինչև 230°։ Այդպես էլ արեցինք, և Մարիամի իրը տպվեց, այնքան գեղեցիկ էր։ Հաջորդը իմ իրը պետք է տպեինք։ Ընկեր Նելլին մեզ ցույց տվեց մի հրաշալի սարք, որը կոչվում էր 3D գրիչ։ Այդ գրիչով մենք թղթի վրա տարբեր նկարներ նկարեցին։ Արդեն ժամանակն էր, որ հետ վերադառնայինք, բայց մենք չէինք ուզում։ Ճանապարհին մի նստարանի նստեցինք և մի շատ հետաքրքիր պիկնիկ կազմակերպեցինք։ Իսկ ավտոմեքենայի մեջ զրուցելով եկանք։ Շատ լավ օր էր, կցանկանամ նորից այցելել։