23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մանկավարժական ճամբարը Միջին դպրոցում

Այսօր մանկավարժական գարնանային ճամբարի երկրորդ օրն էր: Միջին դպրոցում եռուզեռ էր: Օրը սկսվեց առավոտյան ընդհանուր պարապմունքով, որից հետո   մանկավարժական խորհրդով քննարկում էր։ Քննարկման թեման հետևյալն էր`մայիսյան հավաք: Այնուհետև աշխատեցինք նախագծային խմբերով՝ մայիսյան հավաքի նախագծեր, մատենավարություն, բլոգային աշխատանք:
Օրվա կարևոր բաղադրիչ է պարտիզապուրակային գործունեությունը, որին բոլորս սիրով ենք մասնակցում:
Օրվա անցուդարձը` տեսաֆիլմում: