01.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մխիթար Սեբաստացի Առաջնորդ

Այս հոդվածից տեղեկացա, որ Մխիթար Սեբաստացին զբաղվում էր գիտա – մատենագիտական և կրթական -դաստիարակչական աշխատանքներով,  անում  էր   թարգմանություններ  և   գրում  էր  գրէեր  և  հրապարակում:  Օգնում  էր  բոլոր  իր  սաներին  իրենց հետագա  գործերին  26   տարեկանում նա որոշեց սետղծել Միաբանությունը ,  որ    շատ  լավ  գիտելիք  ունենա: Նա  շուտ  էր գրում,  որ ուրիշ  մարդիկ  սովորեն: Մխիթար Սեբաստացին դասավանդում էր հեռետորություն, քերթողություն, իմաստասիրություն, աստվածաբանություն և այլն։ Նա շատ բարի, գրավիչ և ուշադիր ուսուցիչեր։

 

Իմ  համար իմ  առաջնորդը

Իմ  կյանքում    ես  համարում  եմ իմ  մայրիկին  ,ով նման է  Սեբաստացուն:Նա շատ ուժեղ մարդ է  բնավորությամբ և հոգատար բոլորի հանդեպ:  Նա  միշտ  օգնում  է  ինձ, իր հարազատներին,    իր  աշխատակիցներին,ընկերներին և բոլոր-բոլոր մարդկանց ,ովքեր դիմում են նրան այս կամ այն հարցով:  Նա  լավ  կազմակերպիչ է,սիրում է կարգապահություն ամեն ինչում: Մայրս մասնագիտությամբ օտար լեզվի մասնագետ է,բայց գրեթե բոլոր ոլորտները սիրում է ուսումնասիրել,կլինի դա բժշկություն, թե իրավագիտություն և թե այլ ոլորտ:  Նա  յուրաքանչուր դժվարություն հաղթահարում է և միշտ ինձ ասում է,որ չլուծվող հարց  չի լինում և ամեն դժվար պահից էլ կարելի է դուրս գալ:Իմ առաջնորդը իմ մայրն է և ես հպարտանում եմ իրենով :