24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մանկավարժական ճամբարի երկրորդ օրը

Մանկավարժական օգոստոսյան ճամբարն ակտիվ ընթացքի մեջ է։ Ճամբարի հիմնական բաղկացուցիչներն են միջավայրի խնամքի-բարեկարգման աշխատանքները, կաբինետ-լաբորատորիաների հարդարումը, դասավանդողների ընդհանուր պարապմունքը` պարուսուսուցում-երգուսուցում բաղադրիչներով, մասնագիտական խմբերով հավաքները, ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացին մասնակցությունը, անհատական պլանով որոշված այլ աշխատանք։