Գառնիկ Սահակյանի բլոգ

Մեքենայական ուսուցման, արհեստական բանականության, Zoom-ի և համանման հավելվածների համատեղ օգատգորման վերբերյալ

Հանդիպում-բանախոսության նախագծային հղում

 

Նազելի Տեր-Պետրոսյան․ ՄՍԿՀ շրջանավարտ, Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողուհի

Աշխարհն այսօր զարգանում է ավելի արագ, քան երբևէ։ Կրթության ոլորտն իր վրա ևս զգում է համաշխարհային փոփոխությունները, որոնք, ինչպես բոլոր ոլորոտներում՝ տեղեկատվական, նորարարական, այնպես էլ ուսուցման ոլորտում, իրենց արտահայտումներն են գտնում։ Այսօր կրթության ոլորտում ժամանակավրեպ գործընթացներն այլևս սպառել են իրենց, փոխարինելու են եկել նորագույն տեխնոլոգիաները, իրենց հետ բերելով արագընթաց, մեծածավալ լուծումներ պահանջող մոտեցումներ, գործընթացներ։ Այս ամենի համատեքստում իր կարևոր տեղն է զբաղեցնում արհեստական բանականությունը` ներառյալ մեքենայական ուսուցումը։ Արդյո՞ք պետք է բացառել տեխնոլոգիաների կիրառումը ուսուցման մեջ, թե՞ ավելի նպատակահարմար է մեքենայական ուսուցումը՝ արհեստական բանականությունը, ներդաշնակված կիրառել ուսումնական գործընթացներում։ Ահա այս հարցերի շուրջ էլ բանախոսում և իր լուծումն էր առաջարկում Նազելին, ով բանախոսություն-քննարկում էր կազմակերպել ՏՏ լաբորատորիայի ղեկավար Հերմինե Անտոնյանի ուղղորդմամբ։ Թեման վերաբերում էր մեքենայական ուսուցման հնարավորություններին, որոնք, ըստ բանախոսի, հնարավոր է և պետք է կիրառել ուսումնական գործընթացի ժամանակ։ Նազելին ներկայացնում էր մեքենայական ուսուցման հնարավորությունները, մասնավորապես վերջինիս` արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ու օժանդակությունները, առցանց տեսախցիկի հնարավորությունները, վիրտուալ հմտությունների կիրառումը հատուկ կրթության կարիք ունեցող սովորողների համար։ Մասնավորապես հետաքրքիր էր արհեստական բանականության վիրտուալ տեսախցիկի բաղադրիչի օգտագործումը մեքենայական ուսուցման մեջ, քանի որ վերջինս, ինչպես արհեստականա բանականության մնացած բաղադրիչները, ավելի արագ և մտածված կազմակերպում է կամ որպես օգնական հանդես գալիս ուսուցման գործընթացի ժամանաակ։

Հերմինե Անտոնյան․ ՏՏ լաբորատորիայի ղեկավար

Եթե քննարկելու լինենք բանախոսության ընթացքում առաջրկված հմտությունների կիրառումը, ապա որպես օրինակ կարելի է ներկայացնել մեքենայական ուսուցման և Zoom-ի համատեղ կիառումը, ինչպես նաև վիրտուալ տեսախցիկի կիրառումը։ Եթե տեսակապի ընթացքում առաջանում են խնդիրներ, ապա այս միջոցը թույլ է տալիս առանց ընդհատելու կամ այլ միջոցների, ուղղակի շարժումների միջոցով առավել անխոչընդոտ, արագ կազմակերպել տեսակապի ընթացքը։ Ահա այս փոքրիկ բաղադրիչի միջոցով, որն իր մեջ ներառում է ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները, հնարավոր է դառնում ավելի համակարգված դարձնել աշխատանքը և, որ ավելի կարևոր է, հանրամատչելի։ Ինչպես պարզ դարձավ բանախոսությունից, տեսակապի ընթացքում վիրտուալ տեսախցիկի օգտագործումը մասնակցին հնարավորություն է ընձեռում, տարբեր հմտություններ օգտագործելով, ոչ միայն արդյունավետ դարձնել աշխատանքը, այլև հետաքրքիր։

ZOOM-ի կամ այլ համանման հավելվածի օգտագործման ընթացքում վիրտուալ տեսախցիկը կարելի է կիրառել ինչպես հավաքների, այնպես էլ ուսումնական գործընթացի ժամանակ։ Ենթադրենք, առցանց դասաժամի ընթացքում հարկավոր է կիրառել հմտություններ, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն ուսումնառության ընթացքը` տեսակապի ընթացքում ձայնային հնարավորությունների տարբեր կիրառումներ, պատկերների ստեղծում և տարածում։

Փաստորեն, մեքենայական ուսուցման հնարավորությունը իր բաղադրիչներով կարող է փոխել կրթության ողջ ընթացքը` այն դարձնելով ավելի հագեցած, հանրամատչելի, կիրառելի հասարակության բոլոր շերտերի կողմից։