21.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Մուտք կրթահամալիր» ճամբար

Մայիսի 27-ից  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում գործում է մուտքի ճամբար՝ 2019-2020 ուստարում կրթահամալիր տեղափոխվելու ցանկություն ունեցող սովորողների համար։

Մուտքի ճամբարի նպատակն է Միջին դպրոցում սովորել ցանկացողներին ծանոթացնելու դպրոցում իրականացվող հեղինակային կրթական ծրագրին, ուսումնական գործի կազմակերպմանը, ուսումնական միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին՝ հնարավորություն տալով մասնակցին ներկայանալու։

Ճամբարը կազմակերպվում է ուսումնական նախագծերով, այդ թվում՝

  • «Սովորող-սովորեցնող». համակարգչային ծրագրերի, բլոգավարության ուսուցում
  • առավոտյան ընդհանուր պարապմունքի
  • շրջակա միջավայրի խնամքի, պարտիզա-պուրակային գործունեության
  • ուսումնական պլանով որոշված՝ սովորողի ընտրությամբ գործունեության  (ընտրության ցանկի, գործունեության միջավայրի ներկայացում, ընտրություն):
  • տեխնոլոգիական
  • մարզական-ակումբային
  • օրվա լուսաբանման՝ պատումով, ռադիոնյութով, տեսանյութով
  • հայրենագիտական ճամփորդության-բարձունքի հաղթահարման։
Ճամբարն ավարտվում է սովորողի անհատական ուսումնական պլանի ձևավորմամբ։