23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Շշնջա…..

Ինչ որ բխում է սրտից, ավելի լավ է ասել ականջին: Շշնջալ…Որ լսի միայն նա: Որ հասկանա ու ունկնդրի քո կամաց ձայնը: Որ հետաքրքրվի… ցանկանա լսել, թե ինչ ես ասում: Շշնջա… և փորձիր գրավել նրա ուշադրությունը: Պետք է նայել աչքերի մեջ: Տեսնել նրա կանաչ աչքերի մեջ կապույտ երկինքը: Սպիտակ ամպերը: Տեսնել այն փայլը, որ հայտվում է նրա աչքերում քո խոսքերի հետ միասին: Քո ձայնը հասնելով նրա ականջին` կայծ է առաջացնում, և վերջապես հասկանում ես, որ իրոք սիրում է, և այդ միկրոֆոնը քեզ պետք էլ չեկավ: Դու և քո սերը:

Խորհրդատու ուսուցիչ` Հասմիկ Թոփչյան