24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արցախյան հակամարտության և Կոնֆլիկտ թեմաների քննարկում

Դասընկերներով  մասնակցել ենք <<Կոնֆլիկտ >> թեմայով քննարկմանը : Մեր հյուրերն էին ` քաղագետ Ստեփան Գրիգորյանը և լրագրողուհի Լաուրա Բաղդասարյանը: Ինձ համար այդ հանդիպումը շատ հետաքրքիր է , որովհետև այդպիսի հանդիպումների շրջանակներում  դու իմանում ես տարբեր մարդկանց կարծիքները  տարբեր թեմաների մասին, ինչը շատ կարևոր է: Ընդհանրապես կարևոր է մասնագետի կարծիքը յուրաքանչյուր պարագայում:
Նշված հանդիպմանն ավելի շատ քնարկում էինք Արցախյան հակամարտությունը , և փորձում էինք հակամարտությանը ինչ-որ լուծում տալ : Ամենագլխավոր հարցերը, որոնք քննարկում էինք, նրանք էին, թե  ի՞նչ է հակամարտությունը , արդյո՞ք մարդիկ ուզում են, որ հակամարտություն չլինի, կարո ՞ ղ է արդյոք լուծվել հակամարտության հարցը , եթե կարող է, ապա ինչպե՞ս :
Բոլորս տվեցինք մեզ հետաքրքրող հարցերը , և ստացանք դրանց պատասխանները : Նաև քննարկեցինք քաղաքական և մարդկային Հայ — Ադրբեջանական հարաբերությունները : Տիկին Բաղդասարյանը մեզ համառոտ ներկայացրեց մի տեսանյութ , այն կարող եք դիտել այստեղ : 
Այս հանդիպումից մի բան հասկացանք , որ պետք է պահպանել մարդկային վերաբերմունքը , անգամ թշնամիներիդ հանդեպ, որովհետև եթե ցուցաբերես մարդկային վերաբերմունք ինչ — որ մեկի հանդեպ , ապա քո վերաբերմունքը կթողնի դրական տպավորություն նրա վրա, և նա բոլորին կպատմի քո լավ վերաբերմունքի մասին :