25.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մկրտություն, խորհուրդ, մտքեր, կարծիքներ․․․

Ծիսական նախագծային խմբի գործունեություն:

Ծնողներս պատմում են, որ ինձ եւ եղբորս մկրտել են 6 ամսեկանում: Ես մկրտվելու ժամանակ, իհարկե, չեմ հիշում `ինչ կատարվեց: Ես տեսանյութի մեջ տեսա, որ ինձ վրա մյուրոն էին քսում եւ ինձ մտցնում սառը ջրի մեջ:

Մյուռոնօրհնությանը նախորդում է մեծ պատրաստություն, որը սկսում է օրհնությունից 50 օր առաջ: Այդ ընթացքում հեղուկի բաղադրության մաս կազմող  նյութերը մշակվում, ծեծվում, փոշիացվում ու փափկացվում են հատուկ յուղերի մեջ:

Մկրտությամբ մարդը նորոգվում է, վերածնվում և մաքրվում ադամական մեղքից: Այն մեղքից, որն առաջացավ Ադամի անհնազանդության պատճառով, և որին ժառանգորդ դարձավ ամբողջ մարդկությունը:

Մկրտության համար նախ պետք է հավատք ունենալ: Հրաժարվել չարից ու նրա բոլոր գործերից: Պետք է գիտենալ հավատքի դավանությունը: Ունենալ համապատասխան գիտելիքներ քրիստոնեության և Եկեղեցու վերաբերյալ: