21.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երևան-Ստամբուլ ճամբարականների առօրյան ֆոտոպատումով

Երևան-Ստամբուլ ճամբարային նախագիծը այս անգամ ամենաիրական կամուրջն է Սեբաստացի և Կարագէօզեան սովորողների միջև: Թուրքիա ժամանած սովորողները ապրում են պոլսահայ ընտանիքների հետ: Առավոտը սկսվում է վարժարանում`ընդհանուր պարապմունքով, աշխատանքային արվեստանոցներում, ամենահետաքրքիր դասաժամերով…այնուհետև թափառումներ Ստամբուլում` արևելյան մշակույթ, խենթուխելառ վազվզոց փողոցներում, ծովափով, նեղ փողոցներով, նկարվելով, երգ ու պարով… Իսկ երեկոյան քեզ սպասող տաքուկ ու հյուրընկալ ընտանիքներ: