30.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հայ-իրանական բարեկամության մթնոլորտ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն մի քանի տարի է ինչ ընթանում են նաև պարսկերենի դասընթացներ, որոնք հատկապես խորացված և համակողմանի բնույթ են կրում վերջին ամիսներին:

Արդեն մի քանի անգամ պարսկերեն սովորող և Իրանի մշակույթն առավել խորությամբ ուսումնասիրող աշակերտներն իրենց ուսուցչուհի Դիանա Նազարյանի ուղեկցությամբ և Հայաստանում Իրանի մշակույթի կենտրոնի աջակցությամբ եղել էին Երեւանի Կապույտ մզկիթում՝ առավել մոտիկից ծանոթանալով հարևան երկրի մակույթին:

Իսկ այսօր՝ դեկտեմբերի 3-ին կրթահամալիր այցելեցին Իրանի մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյեդ Մոհամադ Ռեզա Հեյդարին և Փարվին Քազեմին, որոնց դիմավորեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

5a6ae3bfac6a829995f1847e5fc59324

Ի պատիվ հարգարժան հյուրերի, կրթահամալիրի պարսկերեն սովորողները, ինչպես նաև պարսկահայ աշակերտները կատարեցին իրանական երգեր և պարեր:

d1e9f0e9448bbc868e7be399c5c91579

Իսկ կլոր սեղանի ժամանակ կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների և հյուրերի միջև տեղի ունեցավ հետաքրքիր և անկաշկանդ քննարկում: Սեյեդ Մոհամադ Ռեազ Հեյդարին ուրախությամբ շեշտեց, որ վերջին մեկ տարում կրթահամալիրում պարսկերենի ուսուցման հարցում հսկայական առաջընթաց է նկատվում: Հյուրերը կարևորեցին, որ պարսկերենից բացի ուսուցանվում է նաև Իրանի մշակույթն ու պատմությունը, ավանդույթները և անգամ խոհանոցը:

34a6bfc07123d95f601f32997051566e

Կրթահամալիրի հյուրերը շեշտեցին, որ իրենք պատրաստ են ամեն կերպ աջակցել պարսկերենի ուսուցմանը կրթահամալիրում և շարունակել համագործակցությունը: Ի դեպ, նրանք իրենց հետ սովորողների համար բերել էին նվերներ՝ գրքեր, խաղեր, որոնք կօգնեն առավել արագ սովորել լեզուն, պաստառներ, գրատախտակներ:

Պարոն Հեյդարին նաև նշեց, որ պարսկերենի ուսուցումը նպաստում է հայ-իրանական բազմադարյա բարեկամության ամրապնդմանը:

Կլոր սեղանի ժամանակ հյուրերն արձանագրեցին, որ կրթահամալիրի սաներն արդեն բավական վարժ կարողանում են շփվել պարսկերենով և բավական լավ գիտեն Իրանի մշակույթը:

Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ հյուրերը ծանոթացան կրթահամալիրին: Պրն Հեյդարին և տիկին Քազեմին եղան մարմարյա սրահում, այցելեցին համերգասրահ, ռոբոտիքս, մարմնամարզության սրահ և մեծ հետաքրքրությամբ ծանոթացան դասավանդման մեթոդներին, իսկ հայոց լեզվի ժամին Նունե Մովսիսյանի աշակերտները հայերենով ընթերցեցին իրանական ժամանակակից պոեզիայից մի քանի հատված:

e308512a37990e7b4b96653131f1eb56

Պրն Հեյդարին, հիացմունքն արտահայտելով Դիանա Նազարյանի կատարած աշխատանքով և կրթահամալիրի տնօրինության պարսկերենի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքով, ընդգծեց, որ իրենք ամեն ինչ կանեն Երևանում` կրթահամալիրի հարևանությամբ, իրանական մշակույթի կենտրոն կառուցելու համար, ինչպես նաև կօժանդակեն, որ դպրոցի երգչախումբը պարսկերեն սովորողների խմբի հետ ելույթներ ունենա նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում: