Այսօր՝սեպտեմբերի 29-ին մի խումբ բնասեր սեբաստացիներ <<Կրթական ծրագրերի փոխանակում>> նախագծի շրջանակում այցելեցին և մասնակցեցին Ա․Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ) 75 ամյակին նվիրված միջոցառմանը:Մեզ դիմավորեցին և ուղեկցեցին ինստիտուտի բակը և առաջին հարկը,որտեղ տեղադրված էին տարբեր տաղավարներ բնագիտական փորձերով:Մեր սովորողները շատ ակտիվ մասնակցեցին տարբեր փորձերին,դիտեցին ֆիզիկական տարբեր սարքեր,փորձեր, ստացան նվերներ՝գրքեր,գրիչներ,մի խոսքով շատ բովանդակալից և հետաքրքիր օր ստացվեց:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հետաքրքիր է․․․
Տեղեկություն
Космос, таинственный и необъятный
Результаты апрельского флешмоба по русскому языку