Այսօր՝ հունվարի 24-ին, Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում ֆիզ/քիմ ջոկատը և ռոբոտիքս ընտրության խմբի սովորողները <<Կրթական ծրագրերի փոխանակում>> և <<Սովորող սովորեցնող>> նախագծերի շրջանակում՝ ուղևորվեցին<<Անել>> լաբորատորիա: Մեզ շատ լավ դիմավորեցին և ուղեկցեցին տարբեր լաբորատորիաներ՝ նյութերի դիմադրողականության, այլընտրանքային վառելիքի, ռոբոտների և այլն: Սովորողները ծանոթացան տարբեր ֆիզիկական սարքերի հետ, համակարգչի միջոցով կառավարեցին ռոբոտներ: Վերջում կայացավ վարպետաց դաս: Սովորողները էլեկտրական լուսադիոդների միջոցով հավաքեցին ամանորյա լույսեր: Շատ հետաքրքիր, հագեցած տպավորություններով օր էր: Որոշվեց շարունակել համագործակցությունը:
Հետաքրքիր է․․․
Մանկավարժական ճամբարը Միջին դպրոցում
Ուսումնական երկրորդ շրջան
Մանկավարժական ճամբարի այսօրը