25.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ուսումնական ճամփորդություն Երևանի Ավանի աղի կոմբինատ

Այսօր՝նոյեմբերի 23-ին ֆիզիկա/քիմիա ընտրության գործունեության խումբը հերթական ուսումնական ճամփորդության էր դեպի Երևանի Ավանի աղի կոմբինատ միջառարկայական՝<<Մաքուր նյութեր,խառնուրդներ>> և<<Կրթական ծրագրերի փոխանակում>>նախագծերի շրջանակներում:Մեզ դիմավորեց կոմբինատի տնօրեն՝պարոն Վասիլյանը և իրեն կաբինետում պատմեց կոմբինատի ստեղծման, աղի հանքի արտադրության մասին,հետո մեզ ուղեկցեցին արտադրամաս,որտեղ մանրամասն դիտեցինք աղի լվացման,բյուրեղացման,յոդացման,չորացման,փաթեթավորման պրոցեսները:Վերջում այցելեցինք քիմիական լաբորատորիա,որտեղ ծանոթացանք տարբեր սարքերի ՝թորման ապարատի,մուֆելային վառարանի հետ,տեսանք,թե ինչպես են որոշում յոդի քանակը ,տարբեր իոնների քանակը  աղի մեջ,փորձեցինք թորաց ջրի համը:Մեզ նվիրեցին աղի նմուշներ փորձեր կատարելու համար:Տեսանք նաև աղից պատրաստված առողջարար լամպեր և այլն:Շատ հետաքրքիր և տպավորիչ ճամփորդություն էր: