22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Շարժական ատամնաբուժարանը կրթահամալիրում է

«Կալիֆոռնիայի հայ ատամնաբույժների միավորում» ՀԿ-ն կրթահամալիրում կազմակերպում է անվճար ատամնաբուժական ծառայություններ.

  • բերանի խոռոչի հիգիենա
  • վնասված ատամների վերականգնում

Միջին դպրոցի սովորողները արդեն անցել են նախնական բուժզննում, արձանագրվել են խնդիրները, ցանկացողները օգտվել են համապատասխան ծառայությունից: Այժմ բուժզննում են անցնում Ավագ դպրոցի սովորողները:

Ծառայությունից կարող են օգտվել նաև կրթահամալիրի աշխատողները:

Շարժական ատամնաբուժարանը Մայր դպրոցում  գործում է աշխատանքային օրերին, ժամը՝ 09.00-13.00:

Ծառայությունը գործելու է մինչև նոյեմբերի 30: