22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Միջին դպրոցի մուտքի ճամբարի մեկնարկ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում օգոստոսի 21-ի աշխատանքային օրը մեկնարկեց նաև ճամբարային 11- րդ փուլը՝ մուտքի ճամբարը, որը կազմակերպվում է՝ համաձայն  սահմանված ընթացակարգի։ Մուտքի ճամբարին մասնակցում է կրթահամալիրի Միջին դպրոց սովորելու դիմած հինգ սովորող (երեքը՝ 6 -րդ, երկուսը՝ 7-րդ դասարաններում)։

Առավոտյան ընդհանուր պարապմունքը, սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում, մեր նոր սովորողների համար սկսվեց պարերգերի ուսուցմամբ։ Ապա սովորողները  ծանոթացան միմյանց հետ, մարզական ժամին մասնակցեցին սեղանի թենիսի պարապմունքին։ Մարզական ընդմիջումից հետո նրանց համար բացեցինք հասցեներ Email և Gmail հարթակներում։

Ճամբարային գործունեության շնորհիվ սովորողները ծանոթացան կրթահամալիրի ուսումնական միջավայրին, կայքին, ենթակայքերին, որոնցից օգտվելու հիմնային գիտելիքներ ձեռք բերեցին՝ հետագա ուսումնական գործընթացում կիրառելու նպատակով։ Ճամբարականները անհամբերությամբ սպասում էին, թե երբ են բացելու իրենց անհատական բլոգները և ծանոթանալու բլոգավարության կիրառության գործիքներին։ Ոգևորությունը ավելի մեծացավ, երբ արդեն ձևավորում էինք բլոգների արտաքին տեսքը և սովորում դրանցից օգտվելու կանոնները, իրենց մասին նյութեր էին գրում։ Ճամբարային երկրորդ օրն արդեն սովորողները  նոր գրառումներ կանեն բլոգներում։