Այսօր սովորողներիս հետ ներկա գտնվեցինք Ֆրանիսայի «Նոր հառաջ» պարբերականի գլխավոր խմբագիր, դերասան, ռեժիսոր Ժիրայր Չոլաքյանի վարպետության դասին։ Հանդիպումն անցավ հրաշալի։ Պարոն Ժիրայրի նպատակն էր «պոկել» մեզ աշխարհից, սովորեցնել զգալ և տիրապետել մեր մարմնին։ «Որպեսզի տիրապետես մարմնիդ, հարկավոր է նախ հասնել անշարժության»․ անշարժացանք, վերացրինք արտաքին աշխարհին մեզ կապող ամեն բան ու սկսվեց խաղը։ Անչափ հետաքրքիր էր։ Պարոն Չոլաքյանը ցույց տվեց, որ ինչպես երաժիշտը նվագելուց առաջ լարում է իր երաժշտական գործիքը, այնպես էլ դերասանն իր մարմինն է լարում խաղից առաջ։ Կարելի է ասել, որ վարպետության դասն ուղղված էր հենց մարմինը լարել սովորելուն։ Ոգևորությունը մեծ էր թե՛ դասավանդողներիս, թե՛ սովորողների մոտ։ Շնորհակալ ենք առողջ և ուսանելի հանդիպման համար։
Ֆոտոշարը՝ շուտով։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հետաքրքիր է․․․
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия
“The 7 Best Different Roulette Games Strategies 2024 Professional Guid