24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երկրորդ օրը ճամբարում 30.05.2017

Այսօր ճամբարի երկրորդ օրն է:
Առավոտյան ջոկատներով հավաքվեցինք և ընդհանուր պարապունք արեցինք: Ընդհանուր պարապունքից հետո եկանք դասարան ՝ լրացնելու անհատական պլանները: Այնուհետև դաս- հանդիպում ունեցանք դերասանուհի  ընկեր Անուշի հետ: Խոսեցինք դերասանական որոշ շարժումներից, որոնք պետք  են գալիս դերասանական խաղի մեջ: Ընկեր Անուշը մեզ շատ- շատ բաներ սովորեցրեց: Ինձ թվում է, որ նա մեզ կօգնի դերասաններ դառնալ: Գնացինք խեցեգործարան, որտեղ պատրաստեցինք փոքր զարդարանքներ: Հետո գնացինք բանգլադեշյան թափառումների, շրջեցինք բանգլադեշյան այգիներով, պաղպաղակ գնեցինք և համեղ- համեղ կերանք: Հետո եկանք մի հով- զով տեղ և սկսեցինք տարբեր ուսուցողական խաղեր խաղալ: Իսկ ամենավերջում գնացինք դպրոց և այնտեղ գրեցինք օրվա պատումը:

Նյութը պատրաստեց Ռոզա Խաչատրյանը։