22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենա․․․

Ա՜ռ քո թևերին, տա՜ր ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Հ. Սահյան

 

ժամանակի մեքենա ունենալը չափազանց անհնարին է թվում: Շատերն են երազում ժամանակի մեքենա ունենալու  մասին, որ ճամփորդեն  ժամանակի մայրուղով: Կար ժամանակ, երբ ես նույնպես երազում էի այդպիսի ճամփորդության  մասին, բայց…

Կարծում եմ՝ իմ շրջապատում շատերը կցանկանային  տեսնել ապագան։ Չնայած որքան էլ արագ է թռչում ժամանակը, այն ծայրահեղորեն դանդաղ է շարժվում նրա համար, ով սոսկ դիտում է նրա շարժումը։

Ի՞նչը կարող է լինել այս պահից առավել հաճելի: Ցանկացած ժամանակաշրջան էլ իրեն յուրահատուկ հրաշքն ունի, հարցը հետևյալն է․  արդյո՞ք ուզում ես ընդունել ներկան,  թե՝ ոչ: Ես գրկաբաց ընդունել եմ նրան և  ինձ համար չկա առավել լավ պահ, քան «հիման» ու «այստեղը»:

Չկա վայր, ուր կուզեի վերադառնալ ժամանակի մեքենայով, որովհետև անցյալն արդեն հետևում է, ու ինչքան էլ տարօրինակ հնչի, մարդիկ պետք է կենտրոնանան իրենց ներկայի և լավ ապագայի վրա՝ աշխատելով միայն այդ ուղղությամբ։ Եթե այս պահին ես այստեղ եմ, ուրեմն  դա իմ կյանքում ինչ-որ տրամաբանական շարունակություն ունի։ Հենց դա է ինձ ստիպում մտածել, որ անցյալում անելու ոչինչ չունեմ։

Պատումի հեղինակ՝ Միլենա Մանուչարյան, 7-4 դասարան