22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մենք Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ենք․․․

Մայիսյան այս ջերմ, պայծառ ու արևշատ օրը մենք ճամփորդության էինք։ Հերթական ճանապարհը մեզ տարավ դեպի Գաֆեսճյան արվեստի կենտրոն, որը գտնվում է Կասկադ համալիրի ներսում։ Ես մի քանի անգամ եղել էի Գաֆեսճյան կենտրոնում, բայց չէի հասցրել այսքան շատ տեղեկություններ հավաքել կենտրոնի, նրանում ներկայացված ցուցանմուշների և իհարկե կենտրոնի հիմնադիր  Ջերարդ  Գաֆեսճյանի կյանքի և գործունեության մասին։

Հետաքրքրական էր այն, որ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆեսճյանի հարուստ հավաքածուն։ Ավելի քան հինգ հազար արվեստանմուշ պարունակող այս հավաքածուն հատկապես հարուստ է ժամանակակից գեղարվեստական ապակեգործության նմուշներով, որոնց մեջ առանձնանում են հանրահայտ չեխ քանդակագործներ Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործությունները։ Այսպես,  այսօր մենք ականատես եղանք ժամանակակից արվեստի առաջատար ճյուղերին և հոգեպես հարստացած, գոհ մեր բովանդակալից օրվանից՝ վերադարձանք տուն։

Նյութի հեղինակ՝ Մարիա Սուքոյան, 7-4 դասարան

Ճամփորդության մասին իրենց տպավորություններով կիսվել են նաև Ռոզա Խաչատրյանը, Մարկ Միկաիլը։