Այսօր ես գնացի ու շրջեցին դպրոցով։ Տեսա, թե դասարանները ինչ գործունեությամբ են զբաղվում։ Ժաննա Ալբերտովնան վեցերորդցիների հետ նախագիծ էր անում ներքին բակում։ Նաև տեսա ընկեր Անուշի և ընկեր Գոհարի նախագծային աշխատանքները։ Նրանք պատրաստվում են անել վարպետաց դաս տիկին Արաքսյաի հետ (նա մեր ծնողներից է)։ Գնացի նաև գրադարան: Տիկին Մարին ինձ պատմեց իրենց նախագծերի մասին։ Գրադարում լինելու են կլոր սեղաններ, և ուսուցիչները իրենց դասարանների հետ գալու են այդտեղ և խոսեն նախագծերից։ Տեսա ընկեր Անիին ու նա ասաց, որ բացօթյա նախագիծ է անում։ Ընկեր Լիլիթը ներքին բակի վարդերն էր փխրեցնում։ Ամեն ինչ լավ անցավ։
Նկարաշարը՝ բլոգում
Նյութի հեղինակ՝ Աննա Իսախանյան
Հետաքրքիր է․․․
Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 18-րդ բաց հավաք
Վարսերում սեբաստացիներն են
Առցանց լուսանկարչական ցուցահանդես․ ցուցասրահում է Նարե Խաչատրյանը