26.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Փնտրի՛ր բարին ամենուր, գտնելով` ի ցույց դիր աշխարհին

Գիտե՞ք, ճակատագրական սխալ կա, որը խանգարում է ապրել լիարժեք, այնպես, ինչպես մենք ենք ուզում ապրել և տեսնել կյանքը։ Այդ չգրված օրենքն է, որ ամեն ինչ շփոթության է մատնում։ Ինչպե՞ս է ստացվել, որ այդպես են դասավորվել մարդու զգացմունքները։ Ինչու՞ է, որ մարդը, շրջապատված ամեն տեսակ բարիքներով, դժվարության հանդիպելիս՝ զրոյացնում է այդ բարիքները և ապրում միայն այդ խնդրով։ Մտքի մեջ միայն այդ խնդիրն է․ թվում է՝ ամեն բան սկսվում և ավարտվում է այդ խնդրով։ Ու՞ր կորչեց այն ամենը, ինչով ապրում էր մարդը մինչ այդ խնդրին հանդիպելը։ Ու՞ր են այն ընտանիքն ու ընկերությունը, նախասիրություններն ու նպատակները, սեփական ես-ի լավատեսությունն ու կողմնորոշվածությունը։ Ե՞րբ հասցրինք կորցնել դա՝ բախվելով խնդրին, որը խնդիր էլ չէ, այլ՝ քարի կտոր, որը հանդիպում է մեծ վերելքների ճանապարհին։

 

Շարունակությունը՝ Գրաշխարհ ամսագրում։

Հեղինակ՝ Սոնա Փափազյան։