26.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ձեռներեցների հետ համագործակցության քայլեր

Փետրվարի 20-ին ակումբային գործունեության ընթացքում մենք շրջեցինք մեր թաղամասի խանութներով՝Կայզեր, Գլիզե,ՈՒրարտու և Կասադել:Մենք ներկայանում էինք, պատմում մեր բիզնես-կենտրոնի մասին, տալիս մեր այցեքարտը:Նրանց մեջ սկզբում անլրջություն կար, բայց հետո հասկացան, որ մենք չնայած փոքր ենք, սակայն արդեն փորձառու ենք բիզնեսում: Մենք ներկայացրինք մեր ծառայությունները՝ սկսած կայքերի, այցեքարտերի ստեղծումից:ՈՒրարտու և Կասադել խանութների մենեջերները ցանկություն հայտնեցին, որ մեր ապրանքները «Սեբաստացի Մոլ» լոգոյով ներկայացնենք իրենց խանութներին:Մենք շատ ոգևորված էինք․ հաջորդ ակումբային գործունեությանը նույնպես կանցնենք մեր թաղամասի խանութներով:

Նյութի աղբյուրը՝ Անուշ Ոսկանյանի բլոգ