05.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մեծ ու փոքր գիտակները Սեբաստացու մասին…

Միջին դպրոցում կազմակերպվում է գիտակների թիմային մրցաշար նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան օրվան (հարցերի մի մասը վերաբերվելու են Մխիթար Սեբաստացու կյանքին և Մխիթարյան միաբանության գործունեությանը): Թիմերի կազմը պետք է բաղկացած լինի 5 խաղացողից` 4 հիմնական և 1 պահեստային: Մրցաշարն անցկացվելու է օլիմպիական մրցակարգով: Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 7-ը` ժամը` 13.00` էլեկտրոնային տարբերակով: Էլեկտրոնային հասցե`  a. tigranyan@ mskh.am: Վիճակահանությունը, որին մասնակցելու են թիմերի ավագները, տեղի կունենա մայր դպրոցի կենտրոնական ընթերցասրահում փետրվարի 7-ին` ժամը 14.30:

Միջին դպրոցի գիտակների ակումբ