26.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անմոռանալի ճամբար

Սեպտեմբերի 9- ին մենք  ուղևորվեցինք դեպի Սևանի «Ժայռ» բանակավայր: Այնտեղ շատ հաճելի և բովանդակալից անցավ: 2 գիշեր և 3 ցերեկ այնտեղ էինք: Շատ հանգիստ քնում էինք վրանների տակ: Առավոտյան արթնանում էինք, լվացվում, նախաճաշում, կարգի էինք բերում վրանները, լողում: Միասին պատրաստում էինք ընթրիք, որը շատ համեղ էր ստացվում: Երեկոյան հավաքվում էինք ընկեր Մարալի և ընկեր Լուսինեի շուրջ, միասին խաղեր էինք խաղում, զրուցում:

Այսօր առավոտյան բարձրացանք Արեգունի լեռը: Այնտեղից շատ գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի Սևանա լիճ: Մի քիչ նստելուց և գեղեցիկ տեսարանը վայելելուց հետո իջանք դեպի վրաններ, հավաքեցինք մեր բոլոր իրերը և վերադարձանք Երևան: Այնպիսի հետաքրքիր և անմոռանալի ժամանակ անցկացրեցինք, որ ուզում եմ հետ վերադարձնեմ այդ երջանիկ պահերը: Ամբողջ ընթացքում ուզում էի, որ այդ ժամանակը երկարեր, սակայն ուսուցիչները խոստացան, որ նման ճամփորդություններ դեռ շատ կունենանք: Իմ տպավորությունները ճամբարի մասին շատ բարձր են և անմոռանալի:

Նյութը` Նանե Այնթաբյանի բլոգից: