03.05.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Օրվա ընթացքի մասին

Պատմում է Արմեն Ղազարյանը:

Մենք օրվա ընթացքում շատ բաներ արեցինք: Մենք սկսեցինք մի նախագիծ Ալլա Քոչարի հետ: Նա կարողանում էր լավ կիթառ նվագել,  մենք փորձում էինք ռիթմի տակ երգել Տերյան, բայց չկարողացանք: Նա մեզ համար երգեց երգեր, որից մեկը մի չինացու մասին էր: Իսկ հետո մենք նրա հետ խաղացինք խաղ: Հետո մենք գնացինք կավագործության: Մենք տղաներով համ սարքում էինք, համ ծիծաղում: Ընդմիջումից հետո անցանք Դիջիթեքի հանրային քննարկմանը և օրն ամփոփեցինք վաղվա անելիքները որոշելով: