03.05.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարի 11-րդ օրը

Մենք ընկեր Լիլիի հետ սկսեցինք բիզնեսի գործը խոհանոցում: Մենք գնացինք և գնեցինք երշիկ, պանիր, լավաշ, ձու, գազար և բրինձ: Երշիկով, պանրով, ձվով և լավաշով պատրաստեցինք հիանալի բրդուճներ,  իսկ գազարով և բրնձով պատրաստեցինք ուզբեկական փլավ: Մեկ բրդուճն արժեր 100 դրամ: Իսկ մեկ փոքր բաժին փլավը արժեր   70 դրամ, իսկ մեծ բաժինը արժեր 120 դրամ:

Ես և ընկերս մեր  հավաքած ողջ գումարը ներդրեցինք մեր բիզնեսում: Հուսով ենք` վաճառքը շահավետ կլինի: