26.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԽԱՂԱՏՈՒՆ

Այսօրվա աշխատանքային պլանի անակնկալ փոփոխության պատճառով ճամբարային օրվա առաջին կեսը  տրամադրեցինք տարբեր ինտելեկտուալ  խաղերի ուսումնասիրությանն ու փորձարկմանը: Ժամանակն անցնում էր արագ և աննկատ: Այնուհետև մենք գնացինք ստամոքսի կարիքները հոգալու: Ապա ունկնդրեցինք գեղեցիկ համերգ: Աշխատանքային օրվա վերջում քննարկեցինք մեր վաղվա անելիքը: Այսպիսով, ավարտվեց ևս մի խաղամոլ օր: