26.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Բանջարհավաք

Սովորողների հիացմունքը մեծ էր, երբ այցելեցինք Արագածոտնի մարզ՝ Աշտարակի ձոր և իրականացրեցինք ծիսական բանջարհավաքը։ Ստացվեց սիբեխի, սինձի, եղինջի, ժինգյալի ( կրմնձուկ), ճնճղապաշարի մի մեծ պարկ։ Սովորողները կպատրաստեն ծիսական մատաղացու բրդուջներ։