26.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Տպավորություն պատմության դասից

Այսօր մեր դասը անցավ մի քիչ տարօրինակ, արտասովոր։ Պարոն Տիգրանյանը մեզ պետք է պատմեր միջնադարյան Ճապոնիայի մասին։  Բայց նա ճանաչում էր մարդու, որը Ճապոնիայի մասին իրենից շատ բան գիտեր։ Ասես համեմատես հաշվիչը և մարդուն։ Հաշվիչը իր գործն անում է մարդուց լավ, բայց մարդը կարող է հաշվել, նկարել, ստեղծագործել։ Դասը նա մեզ բացատրեց ընկերոջ նման: Շատ հետաքրքիր էր։ Ես կարծում եմ, որ այդպիսի դասերը ավելի հաճախ պետք է լինեն։ Դասամիջոցին ես հարցրի մեր դասարանցիներին, թե ինչ տպավորություններ ունեն: Բոլորը դրական պատասխանեցին: Նրանց այսպիսի դասը նույնպես դուր էր եկել։ Դասը ավելի հեշտ էր, քանի որ մենք գործ ունեինք մասնագետի հետ, որը ամեն ինչ ավելի հստակ և մանրամասն էր բացատրում։ Ամբողջ դասարանը շատ հարցեր ուներ և ստացավ դրանց պատասխանները։

Դաս 2։ Երկրորդ դասը նույնպես հետաքրքիր անցավ։ Դասը ընկերական էր։ Ես նկատեցի մի փաստ. ընկերական միջավայրում դասարանի մեծ մասը պատասխանեց հարցերին, ինչը տարօրինակ էր։ Ոչ ընկերական միջավայրը ստիպում է լինել կարգապահ, բայց ընկերական միջավայրում ավելի հանգիստ և հետաքրքիր դաս անցավ։ Ես մինչև հիմա զարմանում եմ՝ ինչքան ուրախ էր մեր դասարանը այդ դասից հետո։ Ես ևս մեկ անգամ խնդրում եմ ընկեր Սամվելին, որ մեզ հետ ավելի շատ այդպիսի դասեր անցկացնի։ Բայց ես չեմ ընդունի, եթե նա մեզ այդպիսի հետաքրքիր դասեր անցկացնի, իսկ մենք չգրենք մեր տպավորությունները։ Ես խնդրում եմ իմ դասարանին նույնպես գրել իրենց կարծիքը այս դասի մասին ։