26.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Բնագիտատեխնիկական ստուգատես

Սովորող սովորեցնող համատեղ նախագիծ

Այսօր «Սովորող-սովորեցնող» համատեղ  նախագծի շրջանակում այցելեցինք քոլեջ՝ բուսաբուծության լաբորատորիա՝ մեր կրտսեր ընկերներին բույսերի բազմացման եղանակները բացատրելու, սովորեցնելու նպատակով: Քոլեջում էին նաև կրթահամալիրում վերապատրստվող դաստիարակները: Նրանք նույնպես ցանկություն հայտեցին միանալ մեր նախագծին, մենք սիրով համաձայնվեցինք:

Մենք բացատրեցինք բույսերի բազմացման 2 եղանակ՝ կտրոններով և տերևներով, սիրով պատասխանեցինք վերապատրստվող դաստիարակներին հուզող հարցերին, մեր կրտսեր ընկերների հետ միասին տնկեցինք մանուշակի տերևներ և խորդենու կտրոններ:

Նյութը՝ Տիգրան Արզումանյանի բլոգում: