26.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ձմեռային ինտելեկտուալ անհատական մրցաշարի անցկացման կարգ

Մեկ խաղափուլին մասնակցում է 12 հոգի՝ 4 եռյակ: Վիճակահանության շնորհիվ իմանում ենք, թե որ երեք մասնակիցներն են իրար հետ մրցելու: Երեք մասնակիցները խաղում են միմյանց դեմ, իսկ նրանց հաղթողները խաղում են միմյանց դեմ: Կարդացվում է հարցը, խաղացողները թղթի վրա գրում են պատասխանները և հանձնում: Տրվում է 30 հարց, որոնցից 15-ը հեշտ, իսկ մյուս 15-ը բարդ և միջին աստիճանների: Առաջին հերթին կտրվեն 15 հեշտ հարցերը, որոնց պատասխանելու համար կտրվի 20 վայրկյան ժամանակ, իսկ միջին և բարդ հարցերի համար կտրվի 40-ից 60 վայրկյան ժամանակ: Խաղը կանցկացվի բլից ոճով: Խաղացողը կարող է 30 հարցերից 10-ին պատասխանել բանավոր, քանի որ ժամանակը քիչ է: Ամենաշատը հարցերին ճիշտ պատասխանած մասնակիցը հաղթում է, իսկ եթե միավորները հավասար են, այդ դեպքում մասնակիցները մեկական հարց են տալիս իրենց մրցակիցներին, եթե նրանք ճիշտ են պատասխանում, ապա հաղթում են: Եզրափակիչն անցկացվում է հարցաթերթիկներով, որոնց վրա գրված են լինում 10-ական հարցեր, խաղացողները վերցնում են երկուական հարցաթերթիկ, և բոլոր հարցերին գրավոր պատասխանելու համար տրվում է 10 րոպե ժամանակ:

Կիսաեզրափակիչ մտած 4 խաղացողներին իրավունք է տրվում միասին կազմել թիմ և մասնակցել գարնանային ինտելեկտուլ մրցաշարին կիսաեզրափակչից:

Մրցաշարին մասնակցել ցանկացողները մինչև հունվարի 25-ի ժամը 17:00 կարող են դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեներով` [email protected] , [email protected]