27.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Շրջայց կրթահամալիրում. սպասե˚նք ավանդական ու զոնային համակարգերի մայրամուտին

?

Կրթական շրջայց  կատարելու նպատակով հուլիսի 18-ին կրթահամալիրի հյուրն էր Երևան քաղաքի ավագանու հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով կրթահամալիրի տնօրենի, սովորող-դասավանդողների ուղեկցությամբ շրջեց տարբեր դպրոցներով, ծանոթացավ ընդհանուր կրթական-պարտեզային միջավայրին, դպրոցների հարակից տարածքների հրատապ լուծման կարիք ունեցող որոշ խնդիրներին, պատասխանեց օրակարգային հարցերին: Նշենք, որ Ա.Հարությունյանը ողջունեց ոչ ավանդական կրթական ծրագրերով գործող նման միջավայրի օգտակար դերակատարությունն ու առավելությունը հայաստանյան մյուս դպրոցների համար` փորձի փոխանակման տեսանկյունից. «Առաջին անգամ էի ընդհանուր շրջայց կատարում դպրոցներով, այստեղ շատ հետաքրքիր լուծումներ նկատեցի, որոնք ապագայում օգտակար կարող են լինել», — ասաց նա ու դրական տպավորություններով եզրափակեց զրույցը:

Շրջայցի ֆոտոպատումը`  Լրագրողների ակումբի բլոգում:

Հետգրություն`

Կրթական շրջայցի ընթացքում  Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը կրթահամալիրի տնօրենի և սովորող-դասավանդողների հետ «պատահաբար հատեց» դեպի կրթահամալիր տանող, հարևան տարածքում գործող մանկապարտեզի սահմանը` հանդիպելով այդ «զոնային համակարգը հսկողի» «հույժ բարյացկամ ու հարգալից վերաբերմունքին»: Մեջբերեմ հատված` պարոն Ա. Հարությունյանի հետ ունեցած զրույցից. «Ունենալով լիազորություններ` որոշեցի շրջայց կատարել Երևան քաղաքի ոչ ավանդական կրթական ծրագրերով գործող դպրոցներում, առաջինը սկսեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից: Տպավորված եմ դպրոցների միջավայրային հետաքրքիր լուծումներով. միանգամից նկատեցի կոնտրաստը կրթահամալիրի մանկապարտեզների և կողքին գործող մանկապարտեզների միջև, այստեղ երեխաների զբաղմունքները բազմազան են. երեխաները հնարավորություն ունեն բաց տարածքում խաղալու, գործելու, մինչդեռ մյուս տեղերում դրանք ավելի փակ, զոնային համակարգեր են,- նշեց Ա. Հարությունյանն ու հավելեց,- չմոռանանք, որ հասարակության մեջ ունեցած մեր բոլոր խնդիրները սկսվում են հենց մանկապարտեզների ոչ բարենպաստ կրթական միջավայրից»:

Արայիկ Հարությունյանի հարցազրույցը` Լրատվական ռադիոյի թողարկմամբ|FM 105.17|: