02.05.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սեբաստացին հաղթող է․․․

Օրը հաղթական էր։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներից հինգը Կենգուրու միջազգային մաթեմատիկական մրցույթում ճանաչվել են լավագույնը։ Այսօր տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը․ սովորողները ստացան պատվոգրեր և նվերներ։
Այս տարվա սեբաստացի լավագույն մասնակիցներն են՝ Արզումանյան Տիգրանը, Բարխուդարյան Գոռը, Բարսեղյան Արամը, Սերոբյան Տիգրանը (Միջին դպրոց) և փոքրիկ Մկրտչյան Մառան (Արևելյան դպրոց)։
Շնորհավորում ենք մասնակիցներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ։