Մաթեմատիկան և ագարակը

«Մաթեմատիկա առանց բանաձևի» առարկան տարբեր ձևաչափերով է իրականացվում։  Շաբաթական մեկ դասաժամ ունենալու պատճառով հիմնականում սովորողները աշխատում են դասարանում։  Դասի ընթացքում մենք լուծում ենք թե՛ բանավոր և թե՛ գրավոր տրամաբանական խնդիրներ։ Մեր այս կիսամյակի աշխատանքները բավականին հետաքրքիր են անցել։  Այս ընթացքում սովորողները նաև իրենց խնդիրները կամ էլ հանելուկներն են կազմել։  Հատկապես տարբերվող էր դեկտեմբեր ամսվա նախագիծը․ այս անգամ ամենաստեղծագործ ու տրամաբանող մտքին Ձմեռ պապը որոշեց նվեր տալ։  Ձմեռ պապի համար շատ դժվար էր ընտրել մեկին, որովհետև սովորողներից շատերը լավ աշխատանքներ ունեին։  Շատ երկար մտածելուց հետո Ձմեռ պապը որոեշեց նվերը տալ Լուիզային։  Ահա Լուիզայի խնդիրներից մեկը․

Կարդալ ավելին

Իսկ Գեներալը կերավ տոնածառը ․․․

Քանի որ տոն օրերն են մոտենում, ապա մեր նախագծերն էլ պետք է տոնական բնույթ կրեն։  Ամեն անգամ ագարակ այցելելիս կենդանիները ինչ որ բանով զարմացնում են մեզ։  Այս անգամ էլ Գեներալը մեզ շատ զարմացրեց և նաև շատ ուրախացրեց։  Կարծես թե ձին հասկացել էր, որ մենք տոնական ենք տրամադրված և դեմ չենք լինի միասին ուրախանալուն․ մինչդեռ սովորողները կլսեին, թե ինչ են իրենց ուսուցնում ձիերի մասին և նաև կզմայլվեին շատ գեղեցիկ Գեներալով՝ վերջինս որոշեց մոտենալ տոնածառին և ուտել տոնածառը ․․․ այո, ճիշտ կարդացիք՝ Գեներալը սկսեց ուտել տոնածառը։  Սա բոլորիս շատ ուրախացրեց, և նաև այս պահից սկսած ագարակում սկսեց տիրել իսկական տոնական տրամադրություն։  Մի խոսքով, դեկտեմբերի 14-ին Գեներալը կերավ մեր տոնածառը։  Հենց այսպես էլ սկսվեց «Մաթեմատիկան ագարակում» խորագրով մեր նախագիծը։ Նախագծի մասին ավելի մանրամասները  ավելի ուշ։  

Կարդալ ավելին

Հանդիպում «Ալաշկերտ» ֆուտբոլային թիմի անդամների հետ

Մեր այցի մասին ֆեդերացիայի կայքում 

Այսօր մենք հանդիպեցինք մեզ շատ հայտնի ֆուտբոլիստներին:  Մեր հանդիպումը շատ հետաքրքիր և նաև ուսուցողական էր:  Հանդիպման ժամանակ ծանո...

Կարդալ ավելին

Սպորտ և ճամբար

Կարևոր է առավոտը սկսել պոզիտիվ և բարի տրամադրությամբ: Այսօր առավոտը սկսեցինք ուրախ պարով և հետո շարունակեցինք սպորտով:  Օրը դեռ շարունակվում է, և մենք նույնպես շարունակում ենք վայելել մեզ տրված հնարավ...

Կարդալ ավելին

Նորը՝ տարվա մեջ և նորը՝ կրթության

Յուրաքանչյուր մարդու ամանորյա բացահայտ և նաև թաքուն ակընկալիքներն են կյանքի նորովի դրսևորումները առօրյայի տարբեր բնագավառներում:  Կյանքը առանց փոփոխությունների և նորամուծությունների իմաստազրկվում է՝ կ...

Կարդալ ավելին

«Մաթեմատիկայի դաս ագարակում» նախագծի շարքից

Մենք շարունակում ենք «Մաթեմատիկայի դաս ագարակում» նախագիծը, որը իր երրորդ փուլում է՝ սովորեցնում են սովորողները:  Այս ընթացքում երեխաների մեծ մասը արդեն կազմել են խնդիրները և խմբագրական աշխատանքներ են...

Կարդալ ավելին

Ագարակի կենդանիների մասին

     Իսկ դուք գիտե՞ք մեր ագարակի Ջենին օրական որքա՞ն ջուր է խմում կամ ի՞նչ է ուտում:  Իսկ Խզբզին ճանաչո՞ւ մ եք:  Ի՞սկ մեր փոքր շնաձկանը:  Մեր կենդանիների մասին ավելին իմանալու համար այցելեք ...

Կարդալ ավելին

«Մաթեմատիկայի դաս ագարակում» շարքից

 

Մենք արդեն սկսել ենք «Մաթեմատիկայի դաս ագարակում» նախագծերի շարքը:  Ինչո՞ւ այսպես:  Որովհետև ժամանակն է մաթեմատիկային ավելի կենդանի շունչ տալու, և երեխաներին ավելի ներգրավելու ուսուցման գործընթացին...

Կարդալ ավելին