21.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ԵՊՀ-ն ու տարօրինակ հաղթողը

Ամեն ինչ սկսվեց սովորական դասարանական կյանքի չորրորդ ժամով՝ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՈՎ: Հարգելի ուսուցիչս ինձ ու իմ լավագույն ընկերոջը այսպիսի խորաթափանց մի հարց տվեց.

— ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍՐԱՆԻ  70 ամյակին նվիրված «Գիտախոս» մրցույթ է հայտարարված, կուզե՞ք մասնակցել:
Արդեն մյուս օրը հայտնեցի ուսուցչին, որ ցանկություն կա մասնակցելու, բայց, ավա˜ղ, ընկերս՝ Արամը, չցանկացավ ներգրավվել մրցույթի մեջ: Դե, եթե ինձ լավ եք ճանաչում, ուրեմն կիմանաք, թե ինչ թեմայի շուրջ պետք է խոսեի: Դե իհարկե « ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԲՈՒՐԳԵՐ»։ Քանի որ այս թեման ինձ շատ հոգեհարազատ էր,  ես ցանկացա (չնայած ուրիշ տարբերակ էլ չկար) բուրգերի մասին իմ նյութը ներկայացնել: Եվ եկավ այն օրը, երբ ես պետք է ներկայանայի, որպես «բուրգագետ»։ Համաձայն եմ այն մտքի հետ, որ լուրջ չէի վերաբերվել մրցմանը և լավ չէի պատրաստվել․ թեման շատ ակտուալ էր և հետաքրքիր։ Մի փոքր շատ ջանք թափելու դեպքում ես վստահ եմ, որ ինչ մրցանակի կարժանանայի: Բայց, ցավոք, չկարողացա անցնել եզրափակիչ փուլ, բայց ոչ միայն ես, այլ նաև «Բաղաբերդն » ու «Անտրոպոսոցիոգենեզը» (Արամն ու Էդուարդը): Իսկ մեր հանճար ուսուցիչը, ոչ միայն  անցավ եզրափակիչ փուլ, այլ նաև ունեցավ ամենաբարձ գնահատակներն ու  զարմացրեց ժյուրիին։ Դե այս ամենը սպասելի է պրն. Տիգրանյանից: Ես վստահ էի, որ եթե ժյուրին կաշառված չլիներ, ապա պրն. տիգրանյանը կհաղթեր մրցույթում։  Սակայն չաբաստիկ մի օր նրան գրեցին նամակ՝  խնդրանքով, որ  նա ներկայանա մրցույթից դուրս… ՈՒսուցիչը չմերժեց: Կարծում եմ՝ ոչ ոք չէր մերժի այդպիսի խնդրանքը, որովհետև կամաչեր: Ինչևէ, մայիսի երեքին դուրս եկանք դպրոցից և շարժվեցինք դեպի ԵՊՀ:  Քանի որ յուրաքանչյուր մասնակցի ելույթը շատ ժամանակ էր խլում, ես չկարողացա մինչև վերջ լսել բոլորի ելույթները։ Այդպիսով, լքելով սրահը՝ գնացի երաժշտական դպրոց: Նույն օրը երեկոյան պրն. Տիգրանայանը զանգահարեց ինձ և հայտնեց, որ տարօրինակ կերպով հաղթել է մի աղջիկ, որը ներկայացնում էր « «ՄԵՂՔ »  հասկացության էությունը» վերնագրով  մի զեկուցում: Իմ կարծիքով, ամենալավը ներկայացավ սոցցանցերի մասին զեկուցում պատրաստաց ուսանողը, որովհետև նրա  նյութը հետաքրքրեց ամբողջ լսարանին և նույնիսկ՝ ժյուրիին։ Բայց  եղածը չենք կարող փոխել:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ ԻՐԵՆՑ ՊԱՏՐԱՍՏԱԾ ՀՐԱՇԱԼԻ և ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ… ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ՄՅՈՒՍ ՏԱՐԻ ԵՎՍ ՄՐՑՈՒՅԹ ԿԼԻՆԻ…