22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մեր ճամբարային չորրորդ օրը

Այսօր ժամը 9-ին մենք մեր ջոկատով հավաքվեցինք և մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, ապա բարձրացանք դասարան, որ գրենք մեր դիջի գովազդի սցենարը:Այդ ընթացքում մեր ջոկատից մի քանիսը մասնակցում էին մաթեմատիկայի օլիմպիադայի պարապմունքներին: Որոշ ժամանակ անց ամեն ինչ արդեն պատրաստ էր և մնացել էր նկարահանել: Այսօր մեր ջոկատով նկարահանեցինք դիջի գովազդի մի մասը ,իսկ մի մասը պետք է նկարահանենք վաղը: Նկարահանումից հետո վերադարձանք դպրոց և թեյ ըմպեցինք: Երբ թեյը վերջացրեցինք, արդեն մարզական ժամ էր, մի մասը գնաց բասկետբոլի ,իսկ մյուսը՝ սահնակ քշելու, սեղանի թենիսի:Այդ ամենից հետո մենք ընդմիջեցինք, ապա նկարեցին դիջի գովազդի ևս մի հատված Գեղարվեստում, որից հետո էլ խաղացինք զվարճալի խաղեր և վերջացրեցինք մեր օրը: 

Գեղարվեստում մեր ընկերները մեզ պատմեցին նաև իրենց ընտրությամբ գործունեության մասին: