22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մեր այսօրվա բիզնես փորձը

 

Այսօր առավոտյան պարապմունքից հետո  լրացրեցինք  օրվա պլանը,  ավագ ընկերների հետ մեր տղաները տեղափոխեցին բույսերը, որոնք արձակուրդներից առաջ հավաքել էինք մի սենյակում:Այնուհետև ըկեր Լիլիի հետ պատրաստվեցինք մեր բիզնես նախագծին՝ նախապես սկսեցինք հաշվել մեր ծախսը և օգուտը, իսկ հետո ըկեր Անուշի օգնությամբ սկսեցինք պատրաստել  պիցցա։ Պիցանները վաճառում էինք 200 դրամով։ Մեզ օգնեցին ավագ դպրոցից մի քանի աղջիկներ։  Ընկեր Անուշը  սովորեցրեց մեզ պատրաստել մսով , գազարով, մսով ու ձվով ռուլետ ։ Այն իդեպ շատ համեղ էր։ Մեր եկամուտը ստացվեց 1550 դրամ։ Այսօրվա պիցցաները մեզ շատ եկամուտ բերեցին։ Այս ճամբարային օրը շատ ուրախ անցավ ու հագեցած։