22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճիշտ պատասխանողը կստանա փոքրիկ նվեր

Արամ Բարսեղյան
Այսօր մեր ձմեռային ճամբարի առաջին օրն էր: Ես և իմ ջոկատակիցները, ինչպես նաև մեր ջոկատավար Աշոտ Տիգրանյանը կատարեցինք տարբեր բաներ: Երբ օրն սկսվեց, մենք բոլորս նախապատրաստեցինք հարցեր ինտելեկտուալ խաղի համար: 
Այդ հարցերից են.
1. Կա 5 աղջիկ: Նրանցից մեկը տունն է մաքրում, մյուսը համակարգիչ է խաղում, մյուսը հեռուստացույց է դիտում, մյուսը շախմատ է խաղում: Ի՞նչ է անում հինգերորդ աղջիկը:
2. Նա հանդիպեց նրան Միջին Ասիայի անապատներում: Մի քանի տարի անց նա տվեց նրան իր ազգանունը, բայց նրանք երբեք միասին չապրեցին: Ո՞վքեր են նրանք:
3. Չինացիների լեզվով ,,ֆան,, նշանակում է բրինձ: Փորձեք հայերեն թարգմանել ,,Ցզաօ ֆան,, , ,,վու ֆան,, , ,,վան ֆան,, արտահայտություններ:
Հարցերը կազմելուց հետո սկսեցինք խաղալ տրամաբանական խաղեր: Դրանցից մեկն ինձ ամենաշատը դուր եկավ: Մեզանից մեկը դուրս էր գալիս դասասենյակից, իսկ ովքեր մնում էին դասասենյակում պահում էին ինչ-որ բառ, որը պետք է գուշակեր նա, ով դուրս էր եկել դասասենյակից: Այդ խաղը մենք խաղացինք մեծ զվարճանքով:

Ահա այսպիսի զվարճալի օր ունեցանք: Սա դեռ առաջին օրն էր, և ես համոզված եմ, որ մնացած օրերը մեկը մյուսից ծիծաղաշարժ և զվարճալի կանցնեն: Իսկ վերջում փոքրիկ մրցույթ. ով առաջինը իմ հասցեին՝ [email protected] կուղարկի այս հարցերի ճիշտ պատասխանները, կստանա փոքրիկ նվեր: