Օրվա անցուդարձը Մայր դպրոցում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հանգստանալ չունի՝ այստեղ միշտ կա անելիք և բոլորի համար:  Աշխատանքը եռում է ինչպես դպրոցի ներսում, այնպես էլ բակային տարածքներում:

Մայր դպրոցն այսօր գտնվում է վերակառուցման փուլում: Ապամոնտաժվում են, վերակառուցվում  շատ  տարածքներ դպրոցի ներսում, որպեսզի կարողանան սեպտեմբերին լիարժեք ընդունել սովորողներին՝ ողջ սեբաստացիական համայնքը իր շուքով և լիակատար ոգևորությամբ:

Մայր դպրոց այցելողները անգամ այս ամառվա շոգ օրերին էլ շատ են:  Ոմանք գալիս են ընդունելության համար գրանցվելու, ոմանք՝  մուտքի ճամբարի հետ ծանոթանալու համար:

Մայր դպրոցը միշտ սիրով է ընդունում յուրաքանչյուր այցելուի յուրաքանչյուր օր:

 

Թողնել պատասխան

Կարծիք
Անուն*
Էլ․ փոստ*
Կայք*