Բանգլադեշյան պլեների երրորդ օրը

Օրը սկսվեց բացօթյա ընդհանուր պարապմունքով: Այնուհետև, ըստ աշխատակարգի,  դասավանդողները մասնակցեցին Սարալանջում, Միջին դպրոցի բակում, կոսմետիկ փոփոխությունների, նոր միջավայրի, նոր անկյունների ստեղծման, գույքի, դեկորների ստեղծման, վերափոխման աշխատանքներին:Ունեցանք մարզական ժամ`դասավանդողների թենիսի պարապմունք:Կեսօրից սկցվեցին դասավանդողների սեմինար պարապմունքները,որոնց մասնակցում էին մի խումբ բնագետներ `<<Երկրագործությունը՝ ուսումնական գործընթաց. անթափոն բնական արտադրություն>> թեմայով,  վարում էր Արմեն Մեհրաբյանը,մյուս խումբը ունեցավ աշխատանքային հանդիպում Մարինա Մկրտչյանի հետ`<<Ֆոտոպատմության առանձնահատկությունները>> թեմայով: Մարզադպրոցի դասավանդողներն աշխատում էին Վահան Ասատրյանի պուրակում,իսկ ռուսաց լեզվի դասավանդողները` <<Կավե թատրոն>>նախագծի շրջանակում աշխատում էին կավով`պատրաստելով Իսահակյանի <<Լիլիթ>>ստեղծագործության հերոսներին:Մի մասն էլ մասնակցեցին երաժշտական դպրոցի սովորողների հաշվետու համերգին:Օրը շատ հագեցած և բովանդակալից էր:

Թողնել պատասխան

Կարծիք
Անուն*
Էլ․ փոստ*
Կայք*