Լրացուցիչ կրթության ամառային ճամբար

Միջին դպրոցը սիրով հրավիրում է մասնակցելու լրացուցիչ կրթության ամառային բաց ճամբարներին։

Հուլիսի 14-ից օգոստոսի 20-ը Միջին դպրոցում գործում են ամառային բաց ճամբարներ:  Ճամբարը 5-օրյա է, ժամը՝ 9։00-17։00:

Հնգօրյա ուղեգրի արժեքը՝ 10.000 դրամ, մեկ օրվա համար – 2․500 դրամ:

Ճամբարին մասնակցելու համար կարող եք հայտագրվել այստեղ։ 

Օրինական ներկայացուցչի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր, գումարը փոխանցվում է կրթահամալիրի հաշվեհամարին ( Բանկային հաշվի համարը` Հ/Հ 900018003203 ՀՀ ՖՆ Գործառնական վարչություն: Լրացնում եք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց, ճամբարականի անուն, ազգանուն):

Ֆիզիկական միջավայրը.
Ուսումնական բաց, գրավիչ միջավայր, հագեցած առօրյա, 2 անգամյա առողջ սնունդ, այցելություն Ուսումնական ագարակ, Խաղողի և գինու դպրոց:

Ծրագրում

Սուգատեսային ամառ, լող, երաժշտություն, ընթերցանություն, ֆիլմեր, շախմատ, մարմնակրթություն, հայրենագիտական ճամփորդություն, տրամաբանական խաղեր, բույսերի և կենդանիների խնամք, հունիսյան բանգլադեշյան պլեներՔանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն 2021․ Հազարան հավք:

Ամառային լողափեր
Միջին դպրոցի սովորողները օգտվում են կրթահամալիրի դպրոց-պարտեզների բացօթյա լողափերից։

Ճամբարը բաց է բոլոր 10-14 տարեկանների համար

  • Ճամբարում պահպանվում են սահմանած բոլոր անվտանգության կանոնները:
  • Ճամբարականների թիվը խմբում կարող է լինել մինչև 10-15 ճամաբարական:
  • Ճամբարականների հետ աշխատում է մեկ ջոկատավար: Ավել ճամբարական լինելու դեպքում խումբը կիսվում է:

Ճամբարից օգտվելու անվտանգության կանոններ.

  • Դպրոցի մուտքի մոտ ճամբարի ղեկավարը ջերմաչափում է ճամբարականին, գրանցում մատյանում,
  • Ճամբարականն ախտահանում է ձեռքերը և գնում դեպի լողափի տարածք,
  • Ճամբարականների օրվա գործունեությունը կազմակերպվում է հիմնականում բացօթյա,
  • Ճամբարականները սնունդը կազմակերպվում է բացօթյա,
  • Ճամբարականների սպասքը կարգի համաձայն ախտահանվում է,
  • Ճամբարականները հնարավորինս փոքր խմբերով են օգտվում լողավազանից,
  • Լողավազան մտնելուց առաջ պարտադիր է ցնցուղը, ձեռքերի ախտահանումը,
  • Աղջիկները լողավազան են մտնում ռետինե գլխարկներով,
  • Լողավազանը շաբաթական մեկ անգամ ախտահանվում է, լվացվում, լողավազանը ֆիլտրվում է, քլորացվում․․․

Ճամբարականն իր հետ ունենում է.

  • Ուսապարկ
  • Շշով ջուր
  • Ախտահանիչ նյութ
  • Լողազգեստ
  • Չսահող հողաթափ
  • Սրբիչ
  • Լողի գլխարկ /աղջիկներ/
  • Արևապաշտպան գլխարկ

 

  • Հասցե՝ ք. Երևան, Բաբաջանյան 25
  • Հեռ. 010732330, 093245025
  • e-mail: [email protected]

Թողնել պատասխան Անանուն-ի համար Չեղարկել պատասխանը

Կարծիք
Անուն*
Էլ․ փոստ*
Կայք*