Օրը սկսվեց առավոտյան ընդհանուր պարապմունքով:
Հավաքվեցինք մեր ջոկատով ֆիզիկայի լաբորատորիայում և պատրաստվեցինք ընդունելու հերթական հյուրերին <<Սովորող սովորեցնող>> 1 ,2,նախագծի շրջանակում: Այս անգամ մեր հյուրն էր Հյուսիսային դպրոցի բնագետիկների ջոկատը` Անժելա Բլեյանի ղեկավարությամբ: Փոքրերին ծանոթացրեցինք լաբորատորիաների հետ, կատարեցինք մի շարք փորձեր քիմիայի և ֆիզիկայի վերաբերյալ:
Հետո գնացինք տեխնոլոգիայի պարապմունքի` ընկեր Մովսեսի մոտ, որտեղ պատրաստեցինք կավե ձնեմարդ:
Մեր երգի ժամին մասնակցեցինք մեդիահամերգին ընկեր Լուիզաի հետ:
Վերջում ամփոփեցինք մեր հագեցած և հետաքրքիր օրը: