Տեխնոլոգիական ուսուցումը միջին դպրոցում, համակցված ուսուցում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նոյեմբերի 23-28-ը Հեղինակային մանկավարժության, Սեբաստացու օրերի ստուգատես է:

Նոյեմբերի 22-29

Ստուգատեսի «Հոգատարություն» ուսումնական բաց նախագծի ցուցադրություն-վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Փոխանցումները՝ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով («Ինեկոբանկ» ՓԲԸ, «Մալաթիա» մասնաճյուղ, հաշվի համար՝ 2050922043747001)

Նոյեմբերի 22-ին սեբաստացի ընտանիքներում մեկնարկում է «Հոգատարություն» ուսումնական բաց նախագիծը: Սովորողների անհատական բլոգներում, ենթակայքերում, սոցիալական ցանցերում ներկայացվում են ցուցադրություն-վաճառքին ներկայացվող անհատական-ընտանեկան աշխատանքները:

Առցանց ցուցադրությունների հարթակներ՝ կրթահամալիրի պաշտոնական կայք՝ mskh.amՑուցասրահ բլոգկրթահամալիրի դպրոցների էջեր:

Նոյեմբերի 23, Մայր դպրոց

Կլոր սեղան, շրջայց Միջին դպրոցով,

ժամը 11:00-13:00

Ժամը 11։00-12։00-շրջայց

Շրջայցի երթուղին. 

  • Պարտիզապուրակային լաբորատորիայի նորամուտ, Միջին դպրոցի սովորողների պատրաստած գինու և պանրի համտես
  • Մայր դպրոցի նախասրահ՝ ցուցահանդես-հանգանակություններ. կավագործության, գորգագործության, ձեռարվեստի, կերպարվեստի նմուշներ
  • Այց ուսումնական չրանոց-չրերի տեսակների համտես-հյուրասիրություն-հանգանակություն

Շրջայցի ընթացքում իրականացվող ինտերակտիվ գործունեության ձևեր

  • Պարտիզպանների աշխատանք փառատոնային պուրակում, համակարգող՝ Քնարիկ Մելքոնյան
  • Քանդակագործների աշխատանք պուրակում, համակարգող՝ Լևոն Հարությունյան
  • Աշխատանք բրուտանոցում, համակարգող՝ Մովսես Ավետիսյան, Թագուհի Հմայակյան
  • Խոհանոցային գործունեություն՝ արտադրությամբ ուսուցում, թթվի համտես-հյուրասիրություն, համակարգող՝ Քրիստինե Սահակյանց
  • Չրի պատրաստում չրանոցում, Գոհար Եղոյան
  • Ծառատունք Սարալանջում, Վարդուհի Հայրյան և ընկրեներ

Շրջայցի մասնակիցները՝ ծնողները, դասավանդողները, այլ դպրոցների սովորողները, այլ հյուրերը կարող են միանալ իրականացվող աշխատանքներին, մասնակցել կավագործության, քանդակագործության և այլ գործունեությունների ձևերին։

Ժամը 12։00-13։00-Կլոր սեղան-ներկայացումեր 

  • Տեխնոլոգիական հանրակրթություն. բնագիտության օրինակով, համակարգողներ՝ Հասմիկ Ուզունյան, Անժելա Բլեյան
  • Տեխնոլոգիական ուսուցում, երկրագործություն, գինեգործություն, միջավայրի, բույսերի խնամք, համակարգող՝ Շուշան Սարդարյան
  • Արտադրությամբ ուսուցում, տեխնոլոգիական արտադրություն, Գոհար Եղոյան և ընկերներ

Հարց ու պատասխան 

 

 

 

Թողնել պատասխան

Կարծիք
Անուն*
Էլ․ փոստ*
Կայք*