Միջին դպրոցի սիրելի՛ սովորողներ, ճամբարի ընթացքում կազմակերպում ենք «Բառքամոցի» խաղի մրցույթ-առաջնություն, որին կարող են մասնակցել 6-8-րդ դասարանների բոլոր հետաքրքրասեր, խաղեր սիրող սովորողները։ Լավ հնարավորություն է՝ ստուգելու ձեր համարձակությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը և բառապաշարը։
Մրցույթին մասնակցելու համար լրացրե՛ք հայտը։ Ի դեպ, կարող եք հայտագրվել անհատապես և խմբով։ Հայտի լրացման վերջնաժամկետը հունվարի 18-ն է։
Դե ինչ, կազմեք խմբեր, մասնակցեք, համարձա՛կ եղեք, իսկ մենք կսպասենք ձեր հայտագրումներին։
Իհարկե, կլինեն նաև մրցանակներ։
Հետաքրքիր է․․․
Ընկերներ TV # 19
Բու TV # 21
Մայրենիի օրեր․ բարբառային հեքիաթների ընթերցում