Առավոտյան ընդհանուր պարապմունք․ Հունվարի 20-24

Հունվարի 20

Պինգվինաշեն — մուլտֆիլմ

Նուբար

Գինեգործություն

— Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերվեցին գինու խոշոր մառաններ։ Այստեղ էլ գտնվել են մեծ քանակությամբ կավե կարաս-կճուճներ, որոնք պարունակում էին հսկայական քանակությամբ գինի։ Պեղումների արդյունքները մեզ տալիս են խաղողի տեսակների մեծ բազմազանություն։ Խաղողի այդ տեսակները տարածված են նաև այժմ։ Այսպես օրինակ հայտնաբերվել են ոսկեվազ տեսակի կորիզներ։Հայաստանում ամենատարածված խաղողի տեսակներից մեկի պաշտոնական անունն է «Ոսկեհատ», որի հին անունը «Խարջի» է, ինչը նշանակում է «հարկ, տուրք» (պարսկ.՝ «խարջ»): Հենց այս խաղողով  ու դրա գինով էին Հայաստանի տարածքում բնակվողները հարկ վճարում Ասորեստանին, Բաբելոնին և ավելի ուշ Պարսկաստանին: Սրտային հիվանդություններից խուսափելու լավ միջոց է օրական 100 գրամ շոկոլադ (գերադասելի է դառը) ուտել ու 150 մլ կարմիր գինի խմել:

Սասունցի Դավիթ — հատված

— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց…

Էսպես կանչեց ասպանդակեց,
Ու, ինչ ամպից կեծակ զարկի,
Մըսրա զորքի մեջտեղ զարկեց,
Շողացնելով Թուր-Կեծակին։

Ջարդեց, փըշրեց մինչև կեսօր.
Կեսօր արինն ելավ հեղեղ,
Քըշեց, տարավ հազարավոր
Մարդ ու դիակ ողջ միատեղ։

Կար զորքի մեջ մի ալևոր,
Աշխարք տեսած ու բանագետ.
— Տըղե՛րք, ասավ, ճամփա տըվեք,
Գընամ խոսեմ ես Դավթի հետ։

Գընաց՝ կանգնեց Դավթի առաջ,
Էսպես խոսեց էն ծերունին.
— Դալար կենա՛, կուռըդ, ո՛վ քաջ,
Սուրըդ կըտրուկ միշտ քո ձեռին։

Մի ծերունուս խոսքին մըտիկ,
Տե՛ս, քու խելքը ինչ է կըտրում։
Ի՞նչ են արել քեզ էս մարդիկ,
Հե՞ր ես սըրանց դու կոտորում։

Տալ-տալա (պարերգ)

Աստվածածնա պար

 

Հունվարի 21

Անխելք մարդը — մուլտֆիլմ

Լարի թամբուրեն լալա հա-հա-հա

Նվագարաններ

— թամբուրա — գլանի նման հարվածային երաժշտական գործիք, որի երկու կողմը ձիգ պատված է նուրբ մորթով՝ փայտերով հարվածելու համար։

Սասունցի Դավիթ — հատված

— Բարո՛վ, Դավի՛թ, հոգնած ես դեռ,
Ե՛կ, մի նստի՛ր, խոսենք կարգին,
Հետո դարձյալ կըռիվ կանենք,
Եթե կըռիվ կուզես կըրկին…

Իր վըրանում բըռնակալը
Քառսուն գազ խոր հոր էր փորել,
Ցանցով փակել մութ բերանը,
Վըրեն փափուկ խալի փըռել։

Ում որ հաղթել չէր կարենում,
Շողոմելով կանչում էր նա,
Նըստեցնում էր իր վըրանում
Էն կորստյան հորի վըրա։

Իջավ Դավիթ ձիուցը ցած,
Գընաց նըստեց… ընկավ հորը.
— Հա՛, հա՛, հա՛ հա՛, քահ-քահ խընդաց
Մըսրա դաժան թագավորը։

— Դե, թող հիմի գընա՝ խավար
Հորում փըթի, էնքան մընա։
Ու ահագին մի ջաղացքար
Բերավ, դըրավ հորի վըրա։

Ընկերով կայնած քուչեն

Սասնա շորոր

 

Հունվարի 22

Հայելին — մուլտֆիլմ

Ախ, լոթի Մարան

Հայկական զարդանախշեր

— Գորգը որպես իր, իսկ գորգագործությունը որպես մշակույթ, անքակտելի կերպով միահյուսված էր հայ ընտանիքին:

Ամեն հայ ընտանիք ունեցել է գորգ, որ ոչ միայն  պարզապես իր էր, այլեւ` խորհրդանիշ, պահպանիչ եւ պաշտպանիչ , ինչպես նաեւ` պաշտամունքային առարկա:

Միանգամայն պատահական չէ, որ <<կարպետ>> անվանումը առաջին անգամ հանդիպում ենք հայկական աղբյուրներում:

Գորգը օգտագործել են գրեթե ամենուր` բնակարաններում, եկեղեցիներում, տարբեր միջոցառումների ժամանակ:

Բոլոր ժամանակներում էլ գորգը հանդիսացել է լավագույն եւ թանկարժեք նվեր բարեկամներին, ընկերներին, նույնիսկ` հարեւան երկրների թագավորներին նվիրելու  համար:

Տղամարդկանց շապիկը հիմնականում զարդանախշվում էր օձիքի բացվածքում ու կրծքի հատվածում, որն ուներ սիրտն անխոցելի դարձնելու, քաջությունը պահպանելու խորհուրդը:

Ասեղնագործվում էր կանանց, հատկապես նորահարսի շապիկի քղանցքը, որն ուներ ինչպես չարի մուտքն արգելող, այնպես էլ բեղմավորումն ապահովող պահպանիչի նշանակություն:

Սասունցի Դավիթ — հատված

Սև ձին քաշեց Ձենով Օհան,
Ձախը դըրավ ասպանդակին,
Աջն էլ մինչև շուռ տար վըրան.
Կանգնեց Սասմա սարի գըլխին։

Տեսավ՝ Դավթի նըժույգն անտեր
Սարերն ընկած խըրխընջալով,
Ներքև Մըսրա զորքը չոքած,
Ինչպես անծեր ծըփուն մի ծով։

Օխտը գոմշի կաշի հագավ,
Որ չըպատռի իրեն զոռից,
Կանգնեց Օհան ամպի նըման
Գոռաց Սասմա սարի ծերից։

— Հե՜յ-հե՜յ, Դավի՜թ, որտե՜ղ ես դու.
Հիշի՜ր խաչը քո աջ թևի,
Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր,
Ու դուրս արի լույսն արևի…

Ձենը գընաց դըմբդըմբալով՝
Դավթի ականջն ընկավ հորում.
— Հա՛յ-հա՜յ, ասավ, հորեղբայրս է,
Սասմա սարից ինձ է գոռում։

Ո՜վ Մարութա Աստվածածին,
Ո՜վ անմահ խաչ պատարագի,
Ձե՜զ եմ կանչել, — հասե՜ք Դավթին…
Կանչեց, տեղից ելավ ոտքի,

Էնպես զարկեց ջաղացքարին՝
Քարը եղավ հազար կըտոր,
Կըտորները երկինք թըռան,
Ու գնում են մինչև էսօր։

Սիրտս ի ճղիմ, էնիմ բոստան

Սեբաստիո

 

Հունվարի 23

Խելոքն ու հիմարը — մուլտֆիլմ

Էրթանք սարերը սեյրան

Տրեխ-տարազ

— Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ՝ արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը: Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն:

2008թ. սեպտեմբերին Արենի գյուղում հայտնաբերվեց աշխարհում ամենահին կոշիկը, որն ավելի քան 5500 տարեկան է։ Կոշիկը շատ լավ պահպանվել է շնորհիվ հատուկ միկրոկլիմայի և այն բանի, որ գտնվել է ոչխարի կղանքի հաստ շերտի տակ, որն էլ ծառայել է որպես ամուր պաշտպանիչ թաղանթ։ Տրեխը համապատասխանում է 37 չափսին, այն լցված էր ծղոտով և խոտով։ Այն կրել են աջ ոտքին, պատրաստված էր մի ամբողջական կաշվի կտորից։ Պահպանվել են նաև քուղերը և դրանց անցքերը՝ 2-3 մմ տրամագծով։

Սասունցի Դավիթ — հատված

Վերջին զարկի ժամը հասավ,
Ելավ Դավիթ երրորդ անգամ.
— Էս մի զարկն ու աստված, ասավ,
Էլ մարդ չըգա, պետք է որ տամ։

Ասավ, ելավ ու փոթորկեց,
Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին,
Ձին փոթորկեց, փայլատակեց
Ու ցած իջավ Թուր-Կեծակին։

Անցավ քառսուն գոմշի կաշին,
Անցավ քառսուն քարերը ցած,
Միջից կըտրեց ժանտ հըրեշին,
Օխտը գազ էլ դենը գընաց։

— Կենդանի՜ եմ, մին էլ արի՜,
Գոռաց Մելիք հորի տակից։
Դավիթ լսեց, շատ զարմացավ
Իրեն զարկեց, Թուր-Կեծակից…

— Մելի՛ք, ասավ, թա՛փ տուր մի քեզ։
Ու թափ տըվավ Մելիքն իրեն,
Միջից եղավ ճիշտ երկու կես,
Մեկն ընկավ դեսն ու մյուսը դեն։

Եկան, եկան Մոկաց հարսներ

Լաչին

 

Հունվարի 24

Բարեկենդանը — մուլտֆիլմ

Կոտ ու կես կորեկ ունեմ

Ազգային խոհանոց

– Եթե Եվրոպայում անըդհատ փնտրում են նոր խոհարարական մտահղացումներ, ապա Հայաստանում մարդիկ համոզված են՝ լավագույնը ժամանակի ընթացքում փորձվածն է: Շատ ընտանիքներ նույնիսկ պահպանում են հին խոհանոցային պարագաներ, որոնք փոխանցվում են մի ընտանիքից մյուսին, ինչպես ավելի հուսալի ու ժամանակի ընթացքում փորձված: Դրա պատճառը ուտեստների պատրաստման բարդ պրոցեսն է: Բաղադրատոմսերի համաձայն, ամեն մի մթերք խորհուրդ է տրվում պատրաստել առանձին և միայն վերջում խառնել իրար մեկ ընդհանուր կաթսայի մեջ:

Բնապաշտական ժամանակներում թոնիրը եղել է արևի խորհրդանիշ, և հաց թխելիս խոնարհվելը նշանակել է նաև խոնարհում աստվածության առջև: Թոնրի գետնի մեջ գտնվելը նաև այլ` գործնական նշանակություն ունի. այդպիսով

հին հայերը  կարողացել են կառավարել ջերմաստիճանը և խոնավությունը.  մի բան, որին գիտությունը մեր օրերում հասել է բարձր տեխնոլոգիաների միջոցով:

Սուրբ Խաչի տոնին պարտադիր ուլ են խորովել թոնրում և մատուցել հաճարով կամ ձավարով փլավի հետ, սակայն այս կերակրատեսակն առաջացել է դեռևս հեթանոսական ժամանակաշրջանում և հատուկ իմաստ է ունեցել. գինետոնի ժամանակ ուլ են խորովել` այդպիսով պատժելով  միակ կենդանուն, որ խաղողի տերև է ուտում:

Սասունցի Դավիթ — հատված

Ի՜նչ եք առել նետ ու աղեղ,
Եկել թափել օտար դաշտեր.
Չէ՞ որ մենք էլ ունենք տուն-տեղ,
Մենք էլ ունենք մանուկ ու ծեր…

Ձանձրացե՞լ եք խաղաղ ու հաշտ
Հողագործի օր ու կյանքից,
Թե՞ զըզվել եք ձեր հանդ ու դաշտ,
Ձեր հունձ ու փունջ, վար ու ցանքից…

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

Սև ա չոբանի շունը

Մշու խըռ

 

Երգերի պատասխանատու՝  Աննա Երիցյան

Ընթերցանությունը՝  Հասմիկ Թոփչյան

Համակարգող՝ Սյուզի Մարգարյան

Թողնել պատասխան

Կարծիք
Անուն*
Էլ․ փոստ*
Կայք*