Միջին դպրոցի «Մուտք» ճամբար. Օգոստոսի 26-28

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցը օգոստոսի 26-28–ը  շարունակում  է «Մուտք» ճամբարի V փուլը։
Ճամբարը պարտադիր է բոլոր այն (ոչ սեբաստացի) պատանիների համար, ովքեր նպատակ ունեն, ցանկանում են սովորել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում:

Ճամբարային բաց, ստեղծագործական երևանյան փուլ

Ճամբարային օրակարգը ուղղված է սովորողի ընտրությամբ գործունեության, մարզական ակումբների կողմնորոշմանը, մեդիահմտությունների կիրառմանը

Ջոկատների ուղղությունները

  • Մեդիա հմտությունների ուսուցում
  • Ծիսական՝ երգուսուցում, ազգային խաղեր, ծեսեր, ասեղնագործություն, գորգագործություն
  • Բաց արվեստանոց՝ քանդակագործություն, նկարչություն, դիզայն…
  • Մարզական՝ սեղանի թենիս, հեծանվասպորտ, նետաձգություն, հրաձգություն, վոլեյբոլ…
  • Պարտիզապուրակային գործ՝ բուսաբուծություն, կենդանասերի գործ, խաղողագործության-գինու դպրոց
  • Օտար լեզվի ուսումնասիրում՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, վրացերեն, պարսկերեն

Քաղաքային փուլի ճամբարային օրակարգ:

Ճամբարային արտագնա փուլի բաղադրիչներ

Արտագնա ճամփորդությունը կազմակերպվում է Ժայռ ճամբարում` Սևանի ափին: Ճամփորդությունը վրանային է:
Գործունեության տեսակը՝ նախագծային-սուսումնական, հայրենագիտական:

Ճամբարային անհրաժեշտ պարագաներ․

  • Քնապարկ
  • Ուսապարկ
  • Լապտեր
  • Անձնական հիգիենային պարագներ
  • Անհատական սպասք
  • Արևապաշտպան գլխարկ
  • Մարզահագուստ
  • Անջրանցիկ բաճկոն
  • Լողազգեստ
  • Մարզական` քայլքի համար հարմար կոշիկներ:

Մեր հասցեն՝ Ք. Երևան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց, Ա. Բաբաջանյան 25:

Թողնել պատասխան

Կարծիք
Անուն*
Էլ․ փոստ*
Կայք*