16.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ ամենասիրելի խաղը

Որևէ կոնկրետ խաղ կոչել ամենասիրելի՝ դժվար կլինի ինձ համար, բայց այս պահին (19.03.2019թ․) կարող եմ ասել, որ իմ ամենասիրելը խաղը Super Mario Odyssey-ն է։ Ա՛յո, ա՛յո․ այդ այսպես կոչված մանկական խաղը։

Super Mario Odyssey-ը հրաշալի խաղ է․ այն 3D Մարիոյին հետ իր հին մեխանիկաներին է բերում։ Մեծ և բաց աշխարհներ, հիանալի կառավարում, ոչ շատ խորը սյուժե, որը չի խանգարում գեյմփլեյին՝ Մարիո խաղի համար ստնադարտ սյուժեին (գողացել են արքայադստերը՝ գնա ու փրկի)։ Այս խաղը տարբերվում է բոլոր մնացած խաղերից իր մեծ, բաց և մշակված աշխարհներով, որոնք անցնելը հետաքրքիր է նույնիսկ տասնհինգերորդ անգամից հետո։ Խաղի գլխավոր փոփոխությունը նոր մեխանիկա՝ capture ներդնելն էր։ Մարիոն իր նոր արկածներում հանդիպում է մի գլխարկի հոգու՝ Քեփփիին, որի օգնությամբ կարողանում է ավելի բարձր թռիչքնել անել և գլխավոր մեխանիկան գցելով Քեփփինն ու թշնամիներին, կարող եք կառավարել նրանց և օգտագործել արկածներում։ Քեպիի քրոջը՝ Տիարային, գողացել է նույն հակահերոսը, ով գողացել է

արքայադստերը։ Հակահերոսի անունը Բաուզեռ է։ Խաղի ընթացքում Մարիոն և Քեփփին միանում են՝ փրկելու արքայադստերը և Տիարային։ Արկածներում նրանք հանդիպում են տարբեր հետաքրքիր աշխարհների ու տեղերի, իսկ ամենակարորը հավես արկածների։ Ես այնքան եմ սիրահարվել այդ խաղին, որ առանջին անգամ երբ որ ստացա խաղը ու խաղային համակարգը, սկսեցի խաղալ՝ ընդգծում եմ երեկոյան ժամը ութից մինչև գիշերվա ժամը չորսը, այդ իսկ պատճառով բոլորին առաջարկում եմ չմտածել այս խաղի մասին։

Գոռ Կնյազյան, «Համակարգիչների շահագործում» ընտրությամբ խումբ